ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան<br /> կնքեցին համագործակցության հուշագիր<br />


ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան
կնքեցին համագործակցության հուշագիր

  • 24-12-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան (ՀՇԱ) դեկտեմբերի 24-ին կնքեցին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի շախմատիստների հաղթանակների փորձը փոխանցել Սփյուռք: ՀՇԱ-ի կողմից հանրապետության մարզերում կատարած աշխատանքի փորձը հնարավորինս կտարածվի Սփյուռքի համայնքներում, կազմակերպություններում եւ դպրոցներում: «Կփորձենք հայկական շախմատային տաղանդն արթնացնել նաեւ Սփյուռքում»,- նշեց նախարարը` հավելելով, որ 2010թ. կողմերը կկազմակերպեն համահայկական շախմատային օլիմպիադա: Մրցաշարի տարիքային խմբերի ձեւավորման հարցը կկարգավորի ՀՇԱ-ն: Տիկին Հակոբյանն ակնարկեց, որ կարելի է կազմակերպել նաեւ Հայաստանի հավաքականի եւ սփյուռքյան մրցաշարերում հաղթանակած շախմատիստների թիմի միջեւ յուրահատուկ մի մրցամարտ: Տիկին Հակոբյանը նշեց, որ Սփյուռքից Հայրենիք այցելող երիտասարդների համար ՀՇԱ-ում կկազմակերպվեն շախմատի դասընթացներ, հանաժամանակյա խաղեր: Բացի այդ, սփյուռքահայերի համար ՀՇԱ-ն կկազմակերպի առցանց դասընթացներ` օգտագործելով Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական համացանցային համալսարանի հնարավորությունները: Դրանով եւս կողմերը կնպաստեն սփյուռքահայ շախմատային ներուժի ներգրավմանը «Հայաստանը` շախմատի գերտերություն» շարժմանը: Ս.Լպուտյանը նշեց, որ ՀՇԱ-ն եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ուրախությամբ են արձագանքել ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության առաջարկին: Նա հավաստեց, որ արդեն իսկ մշակվում են Սփյուռքի մատաղ սերնդի շրջանում շախմատի զարգացման եղանակները: ՀՇԱ-ի նախագահն ընդգծեց, որ խնդիր է դրված կազմակերպել այնպիսի մրցաշարեր, որոնց կներգրավվեն Սփյուռքի շախմատիստները` հավաստելով, որ այդտեղ եւս կան բարձրակարգ շախմատիստներ: Նա համոզմունք հայտնեց, որ նշված նախաձեռնությունները «մեծ ջերմությամբ եւ ոգեւորությամբ կընդունվեն ամենուր, եւ այդ ոգեւորվածությունը տարեցտարի ավելի օգտագկար կլինի մեր միասնական ձգտումներն իրականացնելու համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play