Սոչիում հայաստանցի արտիստները ելոյթ կունենան բարեգործական<br /> երեկույթում <br />


Սոչիում հայաստանցի արտիստները ելոյթ կունենան բարեգործական
երեկույթում

  • 16-12-2009 16:00:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՍՈՉԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 21-ին առողջարանային քաղաքի Ձմեռային թատրոնում կկայանայ «Բարութեան կամուրջ` Սոչի-Երեւան» բարեգործական միջոցառումը: Երեկույթին կմասնակցեն Սոչիի քաղաքային սիմֆոնիկ նուագախումբը եւ «Հայաստանի նոր անուններ» (Երեւան) ծրագրի պատանի մասնակիցները: Այս մասին հաղորդում է analitika.at.ua-ն վկայակոչելով առողջարան-քաղաքի մշակոյթի վարչութեան մամլոյ ծառայութիւնը: «Իւրաքանչիւրը, որ գնել է «Բարութեան կամուրջ` Սոչի-Երեւան» բարեգործական երեկոյի տոմս, իր աւանդը կը մուծի Ամանորի շեմին սոչեցի երեխաների համար տոն կազմակերպելու գործում»,- նշել են մամլոյ ծառայութիւնում: Բարեգործական միջոցառումը անցկացւում է Սոչիի վարչակազմի հովանաւորութեամբ եւ Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան աջակցութեամբ:
  -   Մշակոյթ