Հայաստանի եւ Լատվիայի նախագահները մասնակցեցին Մատենադարանի<br /> հիմնադրման 50-ամեայ տարեդարձին նուիրուած հանդիսութեանը<br />


Հայաստանի եւ Լատվիայի նախագահները մասնակցեցին Մատենադարանի
հիմնադրման 50-ամեայ տարեդարձին նուիրուած հանդիսութեանը

  • 09-12-2009 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-ին Երեւանում տեղի ունեցաւ յոբելեանական հանդիսութիւն` նուիրուած Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի (Մատենադարան) հիմնադրման 50-ամեակին: Հանդիսութեանը ներկայ էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Մատենադարանի տնօրէն Հրաչեա Թամրազեանը նշեց, որ Մատենադարանը գործարար Սերգեյ Համբարձումեանի բարեգործութեան շնորհիւ շուտով կվերաճի նոր գիտահետազօտական խոշոր համալիրի` ներկայիս տարածքից 3 անգամ աւելի մեծով: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գոհունակութիւն յայտնեց, որ երկրի իշխանութիւնները խնամքով են վերաբերւում թարգմանական, գիտական եւ գրական մեծ ժառանգութիւն պահպանող Մատենադարանին:
  -   Քաղաքական