Հայաստանի 2010թ.-ի բիւջէի նախագիծը անընդունելի եւ<br /> անհեռանկարային է,- հայատարարում է «Ժառանգութիւնը»<br />


Հայաստանի 2010թ.-ի բիւջէի նախագիծը անընդունելի եւ
անհեռանկարային է,- հայատարարում է «Ժառանգութիւնը»

  • 13-11-2009 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի բիւջէի նախագիծը անընդունելի եւ անհեռանկարային է, քանի որ այն միտուած չէ հակաճգնաժամային քաղաքականութեան իրականացմանը: Այս մասին նշուած է «Ժառանգութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նոյեմբերի 13-ի յայտարարութիւնում: Ըստ «Ժառանգութեան», ՀՀ 2010թ.-ի դեֆոլտային պետական բիւջէում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդիւնաբերութեան արտադրութեան եւ տնտեսութեան ենթակառուցվածքներում շինարարութեան եւ սպասարկման ոլորտի ծաւալների գերակայութիւնը: Այն սպասարկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատաւոր համակարգին եւ արտայայտում է իշխանութիւնների անկարողութիւնը` ստուերային տնտեսութիւնը եւ յատկապէս խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու, չի նպաստում Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեան ճիւղերի զարգացմանը, մասնաւորապէս` արդիւնաբերութեան, ՓՄՁ-ի եւ ագրարային հատուածի, ինչպէս նաեւ գիւղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, ինչ անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրութեան զարգացումը: Նշելով, որ 2010թ.-ի պետբիւջէի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարուայ ցուցանիշը, «Ժառանգութիւնը» գտնում է, որ այն անկարող է ապահովել երկրի բնակչութեան սոցիալական հիմնախնդիրների լուծումը, աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելաւումը: «Ժառանգութիւն» խմբակցութիւնը խորապէս անհանգստացած է կառավարութեան կողմից ներկայացուած 2010 թուականի պետական բիւջէի բացասական եւ անկումային բնոյթով եւ Հայաստանի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրավերների լուծման իշխանութիւնների դիմակայելու անունակությամբ»,- ասուած է «Ժառանգութեան» յայտարարութիւնում:
  -   Քաղաքական