Ըստ ՀԱԿ-ի, 2010թ.-ի բիւջէն իշխանութեան համար սեփական<br /> սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ հրաժարականի բիւջէ է<br />


Ըստ ՀԱԿ-ի, 2010թ.-ի բիւջէն իշխանութեան համար սեփական
սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ հրաժարականի բիւջէ է

  • 06-11-2009 19:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Ազգային կոնգրեսը նոյեմբերի 6-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ իր գինահատականն է ներկայացրել ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի վերաբերեալ: Յայտարարութիւնում ասուած է. «Հայ Ազգային կոնգրեսը բազմիցս նախազգուշացրել է, որ ֆինասատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարութեան կողմից ձեռնարկուած քայլերը խիստ անհամարժէք են առկայ բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար: Արուած բազմաթիւ նախազգուշացումները անտեսելու հետեւանքը եղավ այն, որ անգամ արտաքին աշխարհից ներգրաւելով աննախադէպ` 1,5 մլրդ դոլարի, վարկ, տնտեսական անկման պաշտօնական ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր եւ աշխարհի գրեթէ բոլոր երկրներին: Իշխանութեան կողմից, այսպէս կոչուած, կանխարգելիչ տնտեսական միջոցառումները փաստորեն ուղղուած են ոչ թէ պետութեան եւ սեփական քաղաքացիների շահերի պաշտպանութեանը եւ առկայ խնդիրների լուծմանը, այլ իշխանական կոռումպացված համակարգի սնուցման, ամրապնդմանն ու պահպանմանը: Կառավարութիւնը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները եւ որեւէ լուրջ խնդիր լուծելու անկարողութիւնը, օրէնքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բիւջէի մասին Ազգային Ժողովի ընդունած օրէնքը, եւ, ըստ էութեան, ետին թւով իրականացուեց բիւջէի ստուերային սեկվեստր: Նման պայմաններում մշակուեց եւ Ազգային Ժողով ներկայացուեց գալիք, 2010թ.-ի պետական բիւջէի նախագիծը, որում անտեսուած են մեր երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները եւ մարտահրավերները: Այսպէս. - Ընթացիկ տարուայ ծրագրի համեմատ նախատեսւում է եկամուտների ծաւալի շուրջ 25 տոկոս նավազեցում, այն դէպքում, երբ իշխանութիւնների կողմից յաջորդ տարուայ համար կանխատեսւում է տնտեսական աճ: - 2009թ.-ի համեմատ լուրջ կրճատումներ են արուած կրթութեան (շուրջ 25%) եւ պաշտպանութեան ոլորտներում (աւելի քան 22%) այն դէպքում, երբ գրեթէ անփոփոխ են թողնված պետական ապարատի պահպանման ծախսերը: - Հարկեր-համախառն ներքին արդիւնք յարաբերակցութեան մէջ ծրագրուած է հարկերի խիստ ցածր եւ նուազող մակարդակ, ինչը ըստ էութեան նշանակում է, որ իշխանութիւնները չեն պայքարելու ստվերի ու կոռուպցիայի դէմ: - Նախատեսւում է բիւջէի հսկայական պակասորդ` ՀՆԱ-ի 6,5% չափով: Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է, որ այս բիւջէն որեւէ իշխանութեան համար սեփական սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ հրաժարականի բիւջէ է: Գիտակցելով, որ տնտեսական անկման եւ ֆինանսական ճգնաժամի խորացումը, այն կանխելուն ուղղուած ոչ համարժէք քայլերը հղի են ընդհուպ հումանիտար աղէտի սպառնալիքով, Հայ Ազգային կոնգրեսը հերթական անգամ իր պարտքն է համարում ներկայացնել այն սկզբունքներն ու միջոցառումները, որոնց գործադրմամբ միայն հնարաւոր է մեղմել առկայ ծանր եւ սպասւող վատթար կացութիւնը. 2010թ.-ի պետական բիւջէի հիմքում պէտք է դրուեն յատուկ հակաճգնաժամային հնգամեայ տնտեսական ու սոցիալական եւ ֆինանսական ծրագրաւորման սկզբունքները: Վերոհիշյալ ծրագրի առանցքը պէտք է կազմեն հակաճգնաժամային իրատեսական միջոցառումները, այլ ոչ հեքիաթային ու վերացական խոստումներն ու դատողութիւնները: Դրանք են. - Հնգամեայ այդ ժամանակահատուածում եկամուտների հաւաքագրման մակարդակը պէտք է աստիճանաբար բարձրացնել, հասցնելով հարկեր/ՀՆԱ յարաբերակցութիւնը 22%-ի մակարդակին: - Ընդունել Հարկային ու մաքսային բարեփոխումների ցանկն ու համապատասխան փաստաթղթերը, ինչը պէտք է ուղղուած լինի պրոգրեսիւ հարկման սկզբունքի կիրառմանըն հարկային բեռի տեղափոխմանը սպառողից դէպի եկամուտ ստացողը, ցածր եկամուտ ստացողներից դէպի բարձր եկամուտ ստացողը, դէպի հասարակութեան ունեւոր հատուածը; - Մշակել համակարգային փոփոխութիւնների փաթեթ, որը պէտք է ներառի հակակոռուպցիոն եւ հակամենաշնորհային միջոցառումների իրական ծրագիր, սահմանելով ՀՀ-ում արդար մրցակցային տնտեսական մթնոլորտ: - Խրախուսել ոչ թէ էլիտար բնակարանաշինարարության, այլ մատչելի սոցիալական բնակարանաշինությանն ուղղուած ծրագրերը, այդ թւում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքների համար: - Պէտք է կազմել գործազրկութեան կրճատմանն ուղղուած յատուկ ծրագիր, մասնաւորապէս` միջգյուղական, տեղական նշանակութեան ճանապարհների վերականգնման, գիւղական համայնքներում տարաբնոյթ ենթակառուցվածքային ու համայնքների զարգացմանն ուղղուած միջոցառումներ եւ դրանց բիւջէտային ֆինանսաւորման նախատեսում: - Արտասահմանից ստացուած վարկերն առաւելապէս ուղղել պահանջարկի, այլ ոչ թէ առաջարկի ընդլայնմանը, դադարեցնել, այսպէս կոչուած, «էլիտար» կառուցապատողների վարկավորումը (երաշխիքների տրամադրումը) եւ այլն: Նշւում է, որ ՀԱԿ-ն ունի տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների իր ծրագիրը, եւ մի քանի տասնեակ օրէնքների, որոշումների ընդունումով եւ համապատասխան քաղաքական կամքի առկայութեան դէպքում հնարաւոր կլինի երկիրը վերադարձնել զարգացման ուղի:
  -   Քաղաքական