Ռումինիայում կազմակերպուել են Հայաստանի անկախութեան 18-րդ<br /> տարելիցին նուիրուած միջոցառումներ<br />


Ռումինիայում կազմակերպուել են Հայաստանի անկախութեան 18-րդ
տարելիցին նուիրուած միջոցառումներ

  • 22-09-2009 22:00:00   |   |  Քաղաքական
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային տոնի` Անկախութեան 18-րդ տարելիցի առթիւ Ռումինիայում ՀՀ դեսպանութիւնը Բուխարեստի դիւանագիտական ակումբի սրահում ընդունելություն էր կազմակերպել, որին ներկայ էին Ռումինիայի ԱԳՆ պետական քարտուղար Բոգդան Մազուրուն (Bogdan Mazuru), Խորհրդարանի երկու պալատների պատգամաւորներ, դիւանագիտական առաքելութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցչությունների ղեկավարներ: Ռումինահայ համայնքի Բուխարեստի կիրակնօրեայ դպրոցի պարային խումբը ներկաների առջեւ հանդէս է եկել հայկական պարերի կատարումներով: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, տոնի առթիւ ռումինական ԶԼՄ-ներում հրապարակուել են ՀՀ դեսպան Եղիշե Սարգսեյանի յօդուածները` նուիրուած Հայաստանին:
  -   Քաղաքական