Ադրբեջանական գազը դուրս կը գայ Եւրոպական շուկայ<br />


Ադրբեջանական գազը դուրս կը գայ Եւրոպական շուկայ

  • 27-04-2011 22:57:56   |   |  Միջազգային
Մօտ ժամանակներս Թուրքիան կը դադարեցնի գազի մատակարարումը Յունաստանին: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերութիւնն է յայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարութեան բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբ` 750 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազը, որն արտահանւում էր Յունաստան,այժմ կ'օգտագործուի Թուրքիայի սեփական կարիքների համար: Վերջինս յայտնել նաեւ, որ մօտ ժամանակներս նոր համաձայնագիր կը կնքուի Ադրբեջանի հետ 6.6 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման շուրջը, բայց այդ գազի ռէէքսպորտը կը դադարեցուի: Դրանից յետոյ Արբեջանը գազը արտահանելու համար ինքը պայմանագրեր կը կնքի եւրոպական գնորդների հետ, իսկ Թուրքիան կը ստանայ տրանզիտային մաքս` Ադրբեջանի գազը իր տարածքով Եւրոպական շուկայ մատակարարելու համար:
  -   Միջազգային