Ֆուտբոլիստ Իւրա Մովսիսեանը MLS-ի կողմից յայտարարուել է<br /> շաբաթուայ խաղացող<br />


Ֆուտբոլիստ Իւրա Մովսիսեանը MLS-ի կողմից յայտարարուել է
շաբաթուայ խաղացող

  • 29-07-2009 19:40:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Major League Soccer-ը (Ֆուտբոլի Գլխաւոր Լիգա) Ռեալ Սոլթ Լեյքի յարձակւող Իւրա Մովսիսեանին յայտարարել է շաբաթուայ խաղացող: Նա գերազանց է հանդէս եկել անցեալ ուրբաթ օրը FC Dallas թիմի հետ խաղում` 2-րդ խաղակէսում խփած 2 գոլով ապահովելով իր թիմի յաղթանակը: 21-ամեայ հայազգի ֆուտբոլիստն այժմ ունի 6 գոլ եւ երկրորդն է Ռոբի Ֆայնդլիի ակումբում: Մովսիսեանը, ով սկսել է իր կարիերան 2007թ. Կանզաս Սիթիում, Major League Soccer-ի 38 խաղերի ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ: 2010թ. նա խաղալու է Դանիայում: Այս մասին հաղորդում է cbc.ca-ն:
  -   Սպորտ