Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը MLS-ի կողմից հայտարարվել է<br /> շաբաթվա խաղացող<br />


Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը MLS-ի կողմից հայտարարվել է
շաբաթվա խաղացող

  • 29-07-2009 19:40:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Major League Soccer-ը (Ֆուտբոլի Գլխավոր Լիգա) Ռեալ Սոլթ Լեյքի հարձակվող Յուրա Մովսիսյանին հայտարարել է շաբաթվա խաղացող: Նա գերազանց է հանդես եկել անցյալ ուրբաթ օրը FC Dallas թիմի հետ խաղում` 2-րդ խաղակեսում խփած 2 գոլով ապահովելով իր թիմի հաղթանակը: 21-ամյա հայազգի ֆուտբոլիստն այժմ ունի 6 գոլ եւ երկրորդն է Ռոբի Ֆայնդլիի ակումբում: Մովսիսյանը, ով սկսել է իր կարիերան 2007թ. Կանզաս Սիթիում, Major League Soccer-ի 38 խաղերի ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ: 2010թ. նա խաղալու է Դանիայում: Այս մասին հաղորդում է cbc.ca-ն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play