Լոս Անջելեսում անցկացուել է Արշիլ Գորկու ցուցահանդէսի փակման երեկոն<br />


Լոս Անջելեսում անցկացուել է Արշիլ Գորկու ցուցահանդէսի փակման երեկոն

  • 24-09-2010 16:56:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոս Անջելէսի Ժամանակակից արուեստի թանգարանում յունիսի 6-ից ներկայացւում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդէսը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւնը հիւրընկալել է Լոս Անջելէսի Ժամանակակից արուեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդէսի փակման երեկոն: Երեկոյին ներկայ են եղել արուեստի յայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելէսի մշակոյթային էլիտայի ներկայացուցիչներ: Երեկոյին յատուկ հրաւիրուած Գլենդելի ֆիլհարմոնիկ նուագախումբը կատարել է հայ եւ համաշխարհային յայտնի երգահանների գործեր: Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Գորկու ծննդավայր Վանի շրջանում գտնուող Սուրբ Խաչ եկեղեցու պատմութեան մասին:
  -   Մշակոյթ