Լոս Անջելեսում անցկացվել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն<br />


Լոս Անջելեսում անցկացվել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն

  • 24-09-2010 16:56:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից ներկայացվում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդեսը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն: Երեկոյին ներկա են եղել արվեստի հայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ: Երեկոյին հատուկ հրավիրված Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հայ եւ համաշխարհային հայտնի երգահանների գործեր: Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Գորկու ծննդավայր Վանի շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու պատմության մասին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play