Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սեյեդ Ալի Խամենեիի հանդիպումը


Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սեյեդ Ալի Խամենեիի հանդիպումը

  • 22-05-2024 14:49:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: 
 
Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին։
 
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար: 
 
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն