Orange-ի բաժանորդներից մէկը կը դառնայ Կ'աննի կինոփառատօնի պատուաւոր հիւրը


Orange-ի բաժանորդներից մէկը կը դառնայ Կ'աննի կինոփառատօնի պատուաւոր հիւրը

  • 26-04-2011 17:37:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
Orange-ի ձայնային ծառայութիւնների բոլոր բաժանորդները ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ը օգտուելով Orange Կինօ ծառայութիւնից կը ստանան հնարաւորութիւն ձեռք բերել Կ'աննի միջազգային կինոփառատօնին որպէս պատուաւոր հիւր մասնակցելու ուղեգիր: «Արդէն աւելի քան 10 տարի ի վեր Orange-ը Կ'աննի միջազգային կինոփառատօնի պաշտօնական գործընկերներից է, եւ այս աւանդական գործընկերութեան շնորհիւ Orange Արմէնիան հնարաւորութիւն ունի իր բաժանորդներից մէկի համար անմոռանալի դարձնել Կ'աննի 64-րդ փառատօնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք Orange Կինօ ծառայութիւնը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրութիւնը Հայաստանում եւ խրախուսել կինոմաններին: Հէնց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր յաճախ են այցելում կինօ, կը ստանան հնարաւորութիւն դառնալ Կ'աննի աստղերից»,- ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար պարզապէս անհրաժեշտ է օգտուել Orange Կինօ ծառայութիւնից ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ն ընկած ժամանակահատուածում, Orange համարից ուղարկելով «kino» բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետեւում նշուած համապատասխան դաշտում լրացնելով պահանջուող տուեալները` բաժանորդները պէտք է կտրեն տոմսի ստորին` լրացուած հատուածը եւ այն գցեն «Մոսկուա» եւ «Հոկտեմբեր» կինոթատրոններում տեղադրուած Orange-ի համապատասխան արկղերը: Մայիսի 10-ին երկու արկղերը կը բացուեն, եւ պատահական կարգով դուրս կը հանուի մէկ տոմս: Այն երջանիկ բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կը ստանայ Կ'աննի պատուաւոր հիւրի ուղեգիր 2 հոգու համար: «Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է յայտնուել Կ'աննի նման հեղինակաւոր միջազգային կինոփառատօնում, որտեղ իր շուրջը կը լինեն համաշխարհային կ'ինոաստղէր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականութիւն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կ'ընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի կինօ մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ յաղթողը կ'ընտրի, թէ ում հետ է գնալու, այս անգամ արդէն Կանն»,- յաւելեց Orange-ի Մարքեթինգի տնօրէն Արամ Մկրտչեանը:
  -   Հասարակութիւն