Հայաստանում օգոստոսին արձանագրուել են ձեթի իրացման գների փոփոխութիւններ<br />


Հայաստանում օգոստոսին արձանագրուել են ձեթի իրացման գների փոփոխութիւններ

  • 24-08-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի առեւտրային կէտերում Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակիցների կատարած դիտանցումների արդիւնքում օգոստոսին արձանագրուել են ձեթի իրացման գների փոփոխութիւններ: Դրանց պատճառների ուսումնասիրութեան նպատակով յանձնաժողովը որոշում է կայացրել դիմել նշուած ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին` տեղեկատուութիւն ներկայացնելու իրացման ծաւալների ու գների փոփոխութեան պատճառների եւ հիմնավորումների վերաբերեալ: Ըստ ՏՄՊՊՀ-ի մամլոյ հաղորդագրութեան, իրացման ծաւալների եւ գների փոփոխութեան պատճառների ու հիմնավորումների վերաբերեալ տեղեկատուութիւն ներկայացնելու համար Յանձնաժողովը որոշել է դիմել նաեւ մայրական կաթի փոխարինիչների, մանկական խյուսերի (պյուրե), շիլաների, մանկական հիւթերի, ինչպէս նաեւ նամրան, ամրալարե շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներին, մասնաւորապէս` «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ», «Բեյբի Սիմ», «Սլավեքս», «Նյուֆորս», «Միկմետալ», «Եւրոպա», «Գեոսթիլ Արմէնիա», «Մետեքս» ընկերութիւններին, որոնք գերիշխող դիրք են գրաւում նշուած ապրանքային շուկաներում: Յանձնաժողովը որոշում է կայացրել պատասխանատւութեան միջոցներ կիրառել մանկական սնունդ, երեսպատման սալիկներ ներկրող եւ իրացնող, կաթնամթերքի շրջանառութեան ոլորտում եւ «Հաւի ձու կճեպով» շուկայում գործող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, որոնք ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների շրջանակներում պահանջված տեղեկատուութիւնը ներկայացրել են ուշացումով կամ ընդհանրապես չեն ներկայացրել: Պատասխանատւութեան է ենթարկուել 15 սուբյեկտ:
  -   Տնտեսութիւն