Հայաստանում օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ<br />


Հայաստանում օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ

  • 24-08-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի առեւտրային կետերում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակիցների կատարած դիտանցումների արդյունքում օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ: Դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել նշված ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին` տեղեկատվություն ներկայացնելու իրացման ծավալների ու գների փոփոխության պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ: Ըստ ՏՄՊՊՀ-ի մամլո հաղորդագրության, իրացման ծավալների եւ գների փոփոխության պատճառների ու հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար Հանձնաժողովը որոշել է դիմել նաեւ մայրական կաթի փոխարինիչների, մանկական խյուսերի (պյուրե), շիլաների, մանկական հյութերի, ինչպես նաեւ նԱմրան, ամրալարե շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ», «Բեյբի Սիմ», «Սլավեքս», «Նյուֆորս», «Միկմետալ», «Եվրոպա», «Գեոսթիլ Արմենիա», «Մետեքս» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք են գրավում նշված ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը որոշում է կայացրել պատասխանատվության միջոցներ կիրառել մանկական սնունդ, երեսպատման սալիկներ ներկրող եւ իրացնող, կաթնամթերքի շրջանառության ոլորտում եւ «Հավի ձու կճեպով» շուկայում գործող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, որոնք ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների շրջանակներում պահանջված տեղեկատվությունը ներկայացրել են ուշացումով կամ ընդհանրապես չեն ներկայացրել: Պատասխանատվության է ենթարկվել 15 սուբյեկտ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play