Կիրոյ Մանոյեան. Բարաք Օբաման, ամենայն հաւանականութեամբ, չի արտասանի «Ցեղասպանութիւն» բառը


Կիրոյ Մանոյեան. Բարաք Օբաման, ամենայն հաւանականութեամբ, չի արտասանի «Ցեղասպանութիւն» բառը

  • 23-04-2011 16:36:16   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ արձանագրութիւնները շարունակում էն մնալ ճնշող լծակ, եւ զարմանալի է, թէ ինչու Հայաստանի իշխանութիւնը հետ չի վերցնում իր ստորագրութիւնն արձանագրութիւններից։ Այս մասին լրագրողների հետ ապրիլի 23-ի հանդիպմանը նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ վերջին մէկ տարուայ ընթացքում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացում սկսել է շատ խօսուել Ցեղասպանութեան հետեւանքների վերացման` փոխհատուցման մասին, ինչը դրական է։ Իսկ թուրքական կողմը, ըստ Կ.Մանոյեանի, «աւելի նուրբ ձեւով է սկսել վարել իր ժխտողական, ուրացման քաղաքականութիւնը, սակայն ասել, թէ հայկական կողմի մեթոդները հնացած են, սխալ կը լինի»։ ՀՅԴ Հայ դատի գրասենեակի պատասխանատուն գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամենայն հաւանականութեամբ, չի արտասանի «Ցեղասպանութիւն» բառը, քանի որ «անհրաժեշտ արտաքին քաղաքական ճնշումը չկայ` չհաշուած հայկական համայնքի բողոքի ցոյցերն ու ընդհանուր դժգոհութիւնը»։ «Թուրքական կողմն արդէն շաբաթներ առաջ պատուիրակութիւն է ուղարկել Ամն, որոնք ասել էն Բարաք Օբամային, որ չշշնջայ «Ցեղասպանութիւն» բառը, եւ Հայաստանի կողմից նման պատասխան քայլեր չարուեցին»,-ասել է Կ. Մանոյեանը։ Նա նշել է նաեւ, որ դիպուկահարների պատրաստման թուրքական ակցիան նպատակ ունի հասարակութեան մէջ ռազմատենչ մթնոլորտ ստեղծել, իսկ հայկական կողմը պէտք է միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրի այդ գործողութիւնների վրայ եւ պահանջի համապատասխան դատապարտում:
  -   Քաղաքական