Կիրո Մանոյան. Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, չի արտասանի «Ցեղասպանություն» բառը


Կիրո Մանոյան. Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, չի արտասանի «Ցեղասպանություն» բառը

  • 23-04-2011 16:36:16   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները շարունակում են մնալ ճնշող լծակ, եւ զարմանալի է, թե ինչու Հայաստանի իշխանությունը հետ չի վերցնում իր ստորագրությունն արձանագրություններից։ Այս մասին լրագրողների հետ ապրիլի 23-ի հանդիպմանը նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում սկսել է շատ խոսվել Ցեղասպանության հետեւանքների վերացման` փոխհատուցման մասին, ինչը դրական է։ Իսկ թուրքական կողմը, ըստ Կ.Մանոյանի, «ավելի նուրբ ձեւով է սկսել վարել իր ժխտողական, ուրացման քաղաքականությունը, սակայն ասել, թե հայկական կողմի մեթոդները հնացած են, սխալ կլինի»։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, չի արտասանի «Ցեղասպանություն» բառը, քանի որ «անհրաժեշտ արտաքին քաղաքական ճնշումը չկա` չհաշված հայկական համայնքի բողոքի ցույցերն ու ընդհանուր դժգոհությունը»։ «Թուրքական կողմն արդեն շաբաթներ առաջ պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ, որոնք ասել են Բարաք Օբամային, որ չշշնջա «Ցեղասպանություն» բառը, եւ Հայաստանի կողմից նման պատասխան քայլեր չարվեցին»,-ասել է Կ. Մանոյանը։ Նա նշել է նաեւ, որ դիպուկահարների պատրաստման թուրքական ակցիան նպատակ ունի հասարակության մեջ ռազմատենչ մթնոլորտ ստեղծել, իսկ հայկական կողմը պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի այդ գործողությունների վրա եւ պահանջի համապատասխան դատապարտում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play