Անչափահաս դատապարտեալներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


Անչափահաս դատապարտեալներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

  • 22-04-2011 20:57:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութեան նախաձեռնութեամբ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշուառուած 23 անչափահաս դատապարտեալներ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` յարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Ծաղիկներ դնելով զոհերի յուշակոթողին, անչափահասներն այցելեցին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ: Նրանք շրջեցին թանգարանի սրահներով, դիտեցին ցուցադրուած նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանիւթերը: Անչափահասները մեծ հետաքրքրութեամբ ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանութիւնները հայ ժողովրդի պատմութեան ամենածանր էջերի մասին: Ճանաչողական այցից յետոյ անչափահաս դատապարտեալները թողեցին իրենց գրառումները Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում` յոյս յայտնելով, որ այլեւս նման ոճիր չի կրկնուի աշխարհի որեւէ երկրում:
  -   Հասարակութիւն