Անչափահաս դատապարտյալներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


Անչափահաս դատապարտյալներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

  • 22-04-2011 20:57:45   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված 23 անչափահաս դատապարտյալներ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ծաղիկներ դնելով զոհերի հուշակոթողին, անչափահասներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նրանք շրջեցին թանգարանի սրահներով, դիտեցին ցուցադրված նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանյութերը: Անչափահասները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանությունները հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի մասին: Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները թողեցին իրենց գրառումները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում` հույս հայտնելով, որ այլեւս նման ոճիր չի կրկնվի աշխարհի որեւէ երկրում:
Նոյյան տապան  -   Հասարակություն