Ռալֆ Յիրիկեան. «Մեր երկրի մեծագոյն հարստութիւնը բնութեան բարիքներն են»


Ռալֆ Յիրիկեան. «Մեր երկրի մեծագոյն հարստութիւնը բնութեան բարիքներն են»

  • 22-04-2011 17:37:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխաւոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս ընկերութեան հետ համատեղ 2008 թ-ից սկսած ամէն տարուայ ապրիլին իրականացնում է Երկրի Օրուան նուիրուած բնապահպանական մեծ քարոզարշաւ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշաւը ,տնկիր քո ծառը քո երկրումէ կարգախօսը այս տարի էլ ,գործի է դրելէ Երեւանում եւ ՀՀ գրեթէ բոլոր մարզերում: ,երկրի օր-2011է քարոզարշաւի ծրագրի մասին ապրիլի 22-ին ,մոսկուայի տունէ մշակութագործարարական կենտրոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեցին Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը եւ FPWC-ի հիմնադիր-տնօրէն Ռուբեն Խաչատրեանը: Բնապահպանական քարոզարշաւը հանրութեան առաւել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչուած մարդիկ` հանրայայտ արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերութիւնների ղեկավարներ, միացել են քարոզարշաւին եւ սոցիալական հոլովակում պատմում են ,իրենցէ Երկրի օրուայ մասին: ,բոլորս պէտք է երիտասարդ սերնդի մէջ սերմանենք այն մտածողութիւնը, որ մեր երկրի մեծագոյն հարստութիւնը բնութեան բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են, եւ յարկ է, որ խնայողաբար վերաբերուենք դրանց: Այս է պատճառը, որ Վիւասել-մտս-ը` որպէս գործարար կառոյց, եւ Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը շարունակաբար միաւորում են իրենց ջանքերը երեխաներին բնապահպանական միջոցառումների շուրջ համախմբելու գործում: Մեր կրթական ծրագրերում մենք նախընտրում ենք ոչ այնքան տեսական դասընթացները, որքան գործնական միջոցառումները` դրանք համարելով կենսակերպի ձեւաւորման առաւել իրտեսական մօտեցումէ,- նշել է Ռալֆ Յիրիկեանը: ,երկրի օր-2011է քարոզարշաւի օրակարգը բազմազան է ու բազմաշերտ` աղբի հաւաքման, տարածքի մաքրման աշխատանքներ, ծառատունկեր, լուսանկարներչական մրցոյթ (,իմ անտառըէ) եւ ոլորտի վերաբերեալ հանրային իրազեկութեան բարձրացմանը միտուած այլ միջոցառումներ: Ասուլիսից յետոյ Մոսկուայի տանը տեղի ունեցաւ հինադրամի ստեղծած ,95 ծառէ ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը: Ֆիլմը 30 րոպէ տեւողութեամբ վաւերագրական է, որ պատմում է 95 տնկիների` Արեւմտեան Հայաստանից դէպի Երեւան կատարած յուզիչ ուղեւորութեան մասին: Հիմնադրամի նախաձեռնութեամբ Արեւմտեան Հայաստանի տարբեր քաղաքներից բերուած հէնց այդ տնկիները 2010 թ-ին, որպէս Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի իւրօրինակ խորհրդանիշ, համալրեցին Ծիծեռնակաբերդի ,յուշերի պուրակըէ: Այս տարի, կամաւորական աշխատանքներից զատ, մարդիկ Հայաստանը կանաչապատելու ծրագրին կարող են մասնակցել նաեւ պարզապէս հանգանակութիւն կատարելով ծառի համար: Նուիրատուութիւնը կարելի է անել ինչպէս ինտերնետային ,Paypalէ մեթոդով, այնպէս էլ կարճ հաղորդագրութեամբ: ,Paypalէ վճարումները կարելի է անել նաեւ Հիմնադրամի պաշտօնական կայքէջից (www.sunchid.org)` սեղմելով ,տնկիր քո ծառըէ կոճակը: Տասից աւելի ծառի նուիրատուութիւն անող մարդկանց անունները յատուկ ցուցատախտակներով կը նշուեն ծառատունկի տարածքում: Նրանք նաեւ ձեռքով վերամշակուած թղթի վրայ տպագրուած յատուկ վկայագրեր կը ստանան: Այս ձեռքով պատրաստուած թղթերը Հիմնադրամի ,արեւորդիէ էկո-ակումբների սաների աշխատանքի արդիւնքն են: Հանգանակութիւն արած մարդիկ կարող են գտնել իրենց ծառը Հիմնադրամի կայքէջում տեղադրուած յատուկ էլեկտրօնային քարտէզի միջոցով: ,երկրի օր-2011է քարոզարշաւի ամենանշանակալի միոցառումներից մէկը կը լինի ապրիլի 27-ին, այս տարի արդէն 2-րդ անգամ, Հայոց ցեղասպանութեան յիշատակման օրը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում հաւաքուած ծաղիկները կը վերամշակուեն: Ըստ նախաձեռնութեան` ծաղկի ցօղուններից պատրաստւում է պարարտախառնուրդ` յուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացուած թերթիկները ,արեւորդիէ էկո-ակումբների սաները օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստուած բացիկների ձեւաւորման համար: Այդ թուղթն է օգտագործւում նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը` յուշագրեր, շնորհակալագրեր եւ հրաւիրատոմսեր պատրաստելու համար: Հիմնադրամն այս նախաձեռնութեամբ փորձ է անում ամէն տարի Ծիծեռնակաբերդում հաւաքուող հազարաւոր ծաղիկների` յետագայում աղբ դառնալու խնդրին առաւել պատշաճ, բնապահպանական եւ ստեղծագործ լուծում առաջարկել: ,երկրի օր-2011է քարոզարշաւն այս տարի կ'ամփոփուի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացուող հանդիսաւոր ծառատունկով: Արարողութեանը մասնակցելու հրաւիրուած պետական կառոյցների, առաջատար ընկերութիւնների, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներն այդ օրը յիշատակի ծառ կը տնկեն յանուն խաղաղութեան:
  -   Հասարակութիւն