«Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ»-ը պատրաստ է տեխնիկական եւ մասնագիտական օժանդակութիւն ցուցաբերել նորաստեղծ «Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոն»-ին:<br /> <br />


«Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ»-ը պատրաստ է տեխնիկական եւ մասնագիտական օժանդակութիւն ցուցաբերել նորաստեղծ «Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոն»-ին:

  • 22-04-2011 13:55:34   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը ապրիլի 22-ին ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպութեան միջազգային համագործակցութեան գծով խորհրդական Իստոկ Հոչեւարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկայ Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպութեան գրասենեակի ղեկավար Իլոնայ Տէր-մինասեանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպութեան ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է զարգացնել մարդասիրական ականազերծման ուղղութեամբ համագործակցութիւնը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են ՀՀ ականապատուած տարածքների ականազերծման ռազմավարութեան եւ ականազերծման գործողութիւնների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչուող հարցեր: Ի.Հոչեւարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը պատրաստ է սերտ համագործակցութիւն սկսել եւ տեխնիկական ու մասնագիտական օժանդակութիւն տրամադրել նորաստեղծ ,մարդասիրական եւ փորձագիտական կ'ենտրոնէ Պոակ-ին:
  -   Քաղաքական