«Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ»-ը պատրաստ է տեխնիկական եւ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել նորաստեղծ «Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոն»-ին<br />


«Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ»-ը պատրաստ է տեխնիկական եւ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել նորաստեղծ «Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոն»-ին

  • 22-04-2011 13:55:34   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ապրիլի 22-ին ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչեւարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է զարգացնել մարդասիրական ականազերծման ուղղությամբ համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության եւ ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Ի.Հոչեւարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը պատրաստ է սերտ համագործակցություն սկսել եւ տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ ,Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play