«Հզբոլլահի» առաջնորդը ճանաչել է Լիբանանի համընդհանուր<br /> ընտրութիւնների արդիւնքները եւ շնորհաւորել կառավարող<br /> կոալիցիային<br />


«Հզբոլլահի» առաջնորդը ճանաչել է Լիբանանի համընդհանուր
ընտրութիւնների արդիւնքները եւ շնորհաւորել կառավարող
կոալիցիային

  • 09-06-2009 20:13:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հզբոլլահ» խմբաւորման առաջնորդը ճանաչել է Լիբանանի համընդհանուր ընտրութիւնների արդիւնքները եւ յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորել կառավարող կոալիցիային: «Մենք ընդունում ենք քուէարկութեան արդիւնքները եւ ձգտելու ենք բարեփոխումների անցկացման` անկախ նրանից` կը յայտնուենք կաբինետի կազմում, թէ ոչ»,- յայտարարել է շեյխ Հասան Նասրուլլան: Ըստ նրա, Լիբանանը «կարիք է զգում ազնիւ գործընկերութեան եւ վերակառուցման ճիշտ հիմքերի վրայ»:
  -   Միջազգային