ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ստորագրել են 1 մլրդ. դոլարի հարստացուած ուրանի<br /> մատակարարման պայմանագրեր<br />


ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ստորագրել են 1 մլրդ. դոլարի հարստացուած ուրանի
մատակարարման պայմանագրեր

  • 27-05-2009 15:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Տեխսնաբէքսպորտ» ընկերութիւնը եւ «Ֆուելքո» էներգաընկերությունների խմբի ամերիկեան երեք ընկերութիւններ ստորագրել են հարստացուած ուրանի մատակարարման երեք երկարաժամկէտ պայմանագիր: «Պայմանագրի ծաւալը 1 մլրդ. դոլար է»,- յայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Պայմանագրերը առաջինն են 2008 թուականին ստորագրուած ռուսական ուրանի ԱՄՆ մատակարարումների դէմ հակադեմպինգային հետաքննութեան դադարեցման մասին համաձայնագրի փոփոխությունից յետոյ:
  -   Միջազգային