Բռնցքամարտիկներ Անդրանիկ Յակոբեանը եւ Ցոլակ Անանիկեանը<br /> յաղթող ճանաչուեցին Չեխիայի միջազգային մրցաշարում<br />


Բռնցքամարտիկներ Անդրանիկ Յակոբեանը եւ Ցոլակ Անանիկեանը
յաղթող ճանաչուեցին Չեխիայի միջազգային մրցաշարում

  • 18-05-2009 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 17-ին Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մ աւարտուեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 18 երկրների թիմեր: Հայաստանը մրցումներում ներկայացուած էր 8 մարզիկներով: Բոլոր մենամարտերը յաղթանակով աւարտեցին եւ առաջին տեղը գրաւեցին Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին) ու Ցոլակ Անանիկեանը (91 կգ, Աբովեան): Հավհաննես Դանիելեանը (51 կգ Երեւան) եւ Ազատ Յովհաննիսեանը (57 կգ, Երեւան) դարձան երկրորդ մրցանակակիրներ: Թիմայում պայքարում Հայաստանի հաւաքականը գրաւեց երկրորդ տեղը` առաջ թողնելով միայն Ռուսաստանի բռնցքամարտիկներին: Երրորդը Չեխիայի մարզիկներն էին:
  -   Սպորտ