Բռնցքամարտիկներ Անդրանիկ Հակոբյանը եւ Ցոլակ Անանիկյանը<br /> հաղթող ճանաչվեցին Չեխիայի միջազգային մրցաշարում<br />


Բռնցքամարտիկներ Անդրանիկ Հակոբյանը եւ Ցոլակ Անանիկյանը
հաղթող ճանաչվեցին Չեխիայի միջազգային մրցաշարում

  • 18-05-2009 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 17-ին Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մ ավարտվեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 18 երկրների թիմեր: Հայաստանը մրցումներում ներկայացված էր 8 մարզիկներով: Բոլոր մենամարտերը հաղթանակով ավարտեցին եւ առաջին տեղը գրավեցին Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին) ու Ցոլակ Անանիկյանը (91 կգ, Աբովյան): Հավհաննես Դանիելյանը (51 կգ Երեւան) եւ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ, Երեւան) դարձան երկրորդ մրցանակակիրներ: Թիմայում պայքարում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը` առաջ թողնելով միայն Ռուսաստանի բռնցքամարտիկներին: Երրորդը Չեխիայի մարզիկներն էին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play