Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտը ՏՏ գործիքների կիրառման<br /> տեսանկիւնից բաւականաչափ զարգացած չէ<br />


Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտը ՏՏ գործիքների կիրառման
տեսանկիւնից բաւականաչափ զարգացած չէ

  • 14-04-2009 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացyող «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնութեամբ Երեւանում անցկացուեց «Տեղեկատվակական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառման խթանում զբօսաշրջութեան ոլորտում» թեմայով սեմինար: Ինչպէս նշեց CAPS ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարեանը, միջոցառման նպատակն է բարձրացնել զբօսաշրջութեան ոլորտում կիրառուող ՏՏ նոր ապրանքների ու ծառայութիւնների մասին իրազեկուածութեան մակարդակը: Ըստ նրա, դա կնպաստի երկու ոլորտների միջեւ համագործակցութեան զարգացմանը: «Այսօր զբօսաշրջութեան բնագաւառում ՏՏ լուծումները մեծ կիրառություն են գտել ողջ աշխարհում: Որպէս օրինակ կարելի է նշել աւիատոմսերի առցանց առեւտուրը եւ ուղեւորների հաշուառումը ավիաբիզնեսում, մեքենաների գրանցման համակարգերը մեքենաների վարձակալմամբ զբաղուող բիզնեսներում, սենեակների պատվիրումը, կառավարումը հիւրանոցային բիզնեսում եւ այլն»,- ասաց Ա.Ղազարեանը: Ըստ նրա, առցանց շուկան զբօսաշրջութեան ոլորտում կազմում է 125 մլրդ դոլար, իսկ առաջիկայ 5 տարիների ընթացքում այն կաճի եւս 100 մլրդ դոլարով: Սակայն, Ա.Ղազարեանի կարծիքով, Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտի ընկերութիւնները բաւականաչափ զարգացած չեն իրենց առօրեայ աշխատանքներում ՏՏ գործիքների կիրառման տեսանկիւնից: Ըստ նրա, համակարգիչների օգտագործման առումով Հայաստանում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասւում: «ՏՏ հայեցակարգի համաձայն, կառավարութիւնը նախատեսում է հանրապետութիւնում համակարգիչ օգտագործողների թիւը առաջիկայ 9-10 տարիների ընթացքում հասցնել մօտ 70%-ի, կրթական հաստատութիւններում` մօտ 90%-ի, իսկ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` 100%-ի: Իսկ դա նշանակում է որ զբօսաշրջութեան բնագաւառում առցանց լուծոււմների պահանջարկը բաւականին մեծանալու է»,- նկատեց Ա.Ղազարեանը: Նա նշեց նաեւ, որ Միջազգային հեռահաղորդակցության միութեան տուեալներով, Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիւը 2008թ.-ին կազմել է 6%: CAPS ծրագրի զբօսաշրջութեան բնագաւառում ՏՏ լուծումների կիրառման միջազգային փորձագէտ Զախարի Ռոզգանի խօսքերով, համաշխարհային զբօսաշրջութեան բնագաւառում աճող ՏՏ ազդեցութեան եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ.-ին սպասւող զբոսաշրջային այցելութիւնների կրճատման պայմաններում տեխնալոգիապես զարգացած լինելը եւ ծախսերի արդիւնաւէտութեան ապահովումը այժմ աւելի քան կարեւոր է:
  -   Տնտեսութիւն