Մենասահորդ Գեղամ Վարդանեանը աշխարհի առաջնութեան եզրափակիչ
չմտաւ
26-03-2009 18:40:00 | ԱՄՆ | Սպորտ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 25-ին ԱՄՆ-ի Լոս
Անջելէս քաղաքում գեղասահքի աշխարհի առաջնութեան ծրագրով սահադաշտ
ելան տղամարդ մենասահորդները: 21-ամեայ Գեղամ Վարդանեանը, ով առաջին
անգամն էր մասնակցում նման հեղինակաւոր մրցաշարի, 52 մասնակիցների
պայքարում գրաւեց 48-րդ տեղը եւ եզրափակիչ չմտաւ: Բացի այդ, նա
2008թ.-ի մայիսին է զորացրվել բանակից եւ մարզվել է ընդամէնը 5-6
ամիս:
Եզրափակիչ չանցավ նաեւ հունգարահայ Տիգրան Վարդանեանը, որը
գրաւեց 31-րդ տեղը: Նա մարզւում է հոր` ԽՍՀՄ կրկնակի գաւաթակիր
նախկին երեւանցի Գուրգէն Վարդանեանի, գլխաւորութեամբ: