Մենասահորդ Գեղամ Վարդանյանը աշխարհի առաջնության եզրափակիչ<br /> չմտավ<br />


Մենասահորդ Գեղամ Վարդանյանը աշխարհի առաջնության եզրափակիչ
չմտավ

  • 26-03-2009 18:40:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 25-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գեղասահքի աշխարհի առաջնության ծրագրով սահադաշտ ելան տղամարդ մենասահորդները: 21-ամյա Գեղամ Վարդանյանը, ով առաջին անգամն էր մասնակցում նման հեղինակավոր մրցաշարի, 52 մասնակիցների պայքարում գրավեց 48-րդ տեղը եւ եզրափակիչ չմտավ: Բացի այդ, նա 2008թ.-ի մայիսին է զորացրվել բանակից եւ մարզվել է ընդամենը 5-6 ամիս: Եզրափակիչ չանցավ նաեւ հունգարահայ Տիգրան Վարդանյանը, որը գրավեց 31-րդ տեղը: Նա մարզվում է հոր` ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր նախկին երեւանցի Գուրգեն Վարդանյանի, գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play