ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախօսները իրենց փորձն են<br /> փոխանցում Հայաստանի զբոսաշրջային ուղղութեան կառավարիչներին<br />


ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախօսները իրենց փորձն են
փոխանցում Հայաստանի զբոսաշրջային ուղղութեան կառավարիչներին

  • 17-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում մարտի 17-24-ը անցկացուելու է «Զբոսաշրջային ուղղութեան կառավարման» հավաստագրված դասընթացը, որը վարելու են ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախօսները: Ինչպէս նշուեց դասընթացների բացման օրը, վերընշված դասախօսներն ունեն հիւրընկալութեան, զբօսաշրջութեան եւ ժամանցի ոլորտի, ինչպէս նաեւ բրենդի ձեւաւորման խորհրդատւութեան բազմամեայ փորձ: Դասընթացն անցկացնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացyող «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (CAPS) ծրագրի եւ Հայաստանի ամերիկեան համալսարանի հետ համագործակցութեամբ, եւ նպատակ ունի արդիական տեղեկություն հաղորդել զբոսաշրջային ուղղութեան կառավարիչներին` օգնելով նրանց աւելի պատրաստ լինել այսօրուայ զբօսաշրջութեան ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպէս դասընթացի առաջին օրը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, վերջին տարիներին զբօսաշրջութեան ոլորտի զարգացման ուղղութեամբ Հայաստանում իրականացուել են բազմաթիւ ծրագրեր, որոնք նպաստում են երկրում տուրիզմի սեկտորի զարգացմանը: «Պետական քաղաքականութեան հիմնական խնդիրներից են Հայաստանում նպաստել տուրիզմի ոլորտի զարգացմանը` օգտագործելով մարդկային ռեսուրսները»,- նվստահեցրեց Մ.Ապրեսեանը:
  -   Տնտեսութիւն