Գագիկ Բեգլարեանը նշանակուել է Երեւանի քաղաքապետ<br />

Գագիկ Բեգլարեանը նշանակուել է Երեւանի քաղաքապետ

05-03-2009 15:25 Հայաստան Քաղաքականութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի մարտի 4-ի հրամանագրով Գագիկ Բեգլարեանը նշանակուել է Երեւանի քաղաքապետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նոյն օրուայ մէկ այլ հրամանագրով Երուանդ Զախարյանն ազատուել է Երեւանի քաղաքապետի պաշտօնից եւ իշանակվել ՀՀ նախագահի խորհրդական: Տեղեկանք. Գագիկ Բեգլարեանը ծնուել է 1964 թուականին, Երեւանում: 1971-78 թուականներին սովորել է Մ.Նալբանդեանի անուան թիւ 33 միջնակարգ դպրոցում: 1978-81 թուականներին սովորել եւ աւարտել է Երեւանի Պետական Համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: 1981-85 թուականներին սովորել եւ աւարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսութեան ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: 1985-86 թուականներին ծառայել է խորհրդային բանակում: 1993 թուականին ընտրուել է Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի առաջին գումարման պատգամաւոր: 2002-ին ընտրուել է Կենտրոն համայնքի թաղապետ: Վերընտրուել է 2005-ին եւ 2008-ի սեպտեմբերի 28-ին: Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան խորհրդի անդամ է: 2004 թուականին պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն` «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտութիւնների թեկնածուի կոչման: Կենտրոն համայնքի մտաւորականների «Նարեկ» ակումբի պատուաւոր նախագահն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

Կարդացել են 39 անգամ