Կնքուել է Ոռոգւող գիւղատնտեսութիւն ենթածրագրով<br /> ենթակառուցուածքների շինարարութեան վերահսկողութեան պայմանագիր<br />


Կնքուել է Ոռոգւող գիւղատնտեսութիւն ենթածրագրով
ենթակառուցուածքների շինարարութեան վերահսկողութեան պայմանագիր

  • 16-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ - Հայաստան» ՊՈԱԿ-ի եւ գերմանական Սի-Ի-Էս Քոնսալթինգ Էնջինիրս (CES Consulting Engineers Salzgitter GmbH), գերմանական Էյ-Էյչ-Թի Գրուփ (AHT GROUP AG) եւ Երեւանի Ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի կոնսորցիումի միջեւ փետրուարի 16-ին պայմանագիր է կնքուել, համաձայն որի կոնսորցիումը Ոռոգւող գիւղատնտեսութիւն ենթածրագրի շրջանակներում կիրականացնի ենթակառուցուածքների շինարարութեան վերահսկողութիւնը: Պայմանագիրը ստորագրուել են «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը եւ կոնսորցիումի աշխատանքային խմբի ղեկավար Վալդեմար Փալմթագը: Պայմանագիրը նախատեսում է վեց մայր ջրանցքների, եօթ ինքնահոս համակարգերի վերականգնման, 17 պոմպակայանների նորոգման եւ վերափոխման, Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի եւ մի շարք ներտնտեսային ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների վերահսկողութիւն: Կոնսորցիումը նաեւ կիրականացնի աշխատանքային սեմինարներ` ուղղուած միջազգայնօրէն ընդունուած շինարարական տեխնոլոգիաների, չափորոշիչների, պահանջների կիրառմանն ու որակի վերահսկմանը: Պայմանագրի արժէքն է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Այն կգործի ՀՄՀ-Հայաստանի Համաձայնագրի իրականացման ամբողջ ընթացքում:
  -   Տնտեսութիւն