«Կորուս» միջազգային մրցաշարում Լեւոն Արոնեանը 2 փուլից յետոյ<br /> վաստակել է 1 միաւոր<br />


«Կորուս» միջազգային մրցաշարում Լեւոն Արոնեանը 2 փուլից յետոյ
վաստակել է 1 միաւոր

  • 19-01-2009 19:00:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակւում է շախմատի «Կորուս» անուանումով միջազգային մրցաշարը 14 գրոսմայստերների մասնակցութեամբ: Կայացել է 2 փուլ: Լեւոն Արոնեանը ոչ-ոքի է խաղացել Վան Յուի (Չինաստան) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ եւ 1 միաւորով բաժանում է 4-11-րդ տեղերը: 1,5-ական միաւորով առաջատարներն են Յան Սմիթսը (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա): Յունվարի 19-ին նշանակուած են 3-րդ փուլի հանդիպումները: Լ.Արոնեանի մրցակիցը Դանիէլ Սթելվագենն է (Հոլանդիա):
  -   Սպորտ