«Կորուս» միջազգային մրցաշարում Լեւոն Արոնեանը 2 փուլից յետոյ
վաստակել է 1 միաւոր
19-01-2009 19:00:00 | | Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան
Զեե քաղաքում շարունակւում է շախմատի «Կորուս» անուանումով
միջազգային մրցաշարը 14 գրոսմայստերների մասնակցութեամբ: Կայացել է
2 փուլ: Լեւոն Արոնեանը ոչ-ոքի է խաղացել Վան Յուի (Չինաստան) եւ
Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ եւ 1 միաւորով բաժանում է 4-11-րդ
տեղերը: 1,5-ական միաւորով առաջատարներն են Յան Սմիթսը (Հոլանդիա),
Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա):
Յունվարի 19-ին նշանակուած են 3-րդ փուլի հանդիպումները:
Լ.Արոնեանի մրցակիցը Դանիէլ Սթելվագենն է (Հոլանդիա):