«Ցեղասպանութիւն առանց մեկնաբանութեան» ֆիլմում օգտագործուել<br /> են Գերմանիայի արտգործնախարարութեան արխիւային փաստաթղթերը<br />


«Ցեղասպանութիւն առանց մեկնաբանութեան» ֆիլմում օգտագործուել
են Գերմանիայի արտգործնախարարութեան արխիւային փաստաթղթերը

  • 15-01-2009 17:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համար յունվարի 14-ին ցուցադրվել է «Ցեղասպանութիւն առանց մեկնաբանութեան» ֆիլմը, որն ամբողջութեամբ հիմնուած է փաստավավերագրական նիւթերի վրայ: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին: Ըստ ռեժիսորի, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանութեան ոչ օբյեկտիվ ներկայացնելուն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ֆիլմում օգտագործուել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւային փաստաթղթերը: Ֆիլմում գլխաւոր դեր էր կատարում լրագրող, ազգութեամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բաւական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիւներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նիւթերի յայտնաբերման եւ ուսումնասիրման գործում:
  -   Հասարակութիւն