Տնտեսական ճգնաժամի պատճառով նվազելու են Հայաստան ուղարկւող<br /> դրամական փոխանցումները,- խօստովանում է ՀՀ ֆինանսների փոխնախարարը<br />


Տնտեսական ճգնաժամի պատճառով նվազելու են Հայաստան ուղարկւող
դրամական փոխանցումները,- խօստովանում է ՀՀ ֆինանսների փոխնախարարը

  • 18-12-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասականմ հետեւանքները Հայաստանի սոցիալ-տնտեսական վրայ վիճակի վրայ ազդելու է առաջին հերթին հումքի թանկացման պատճառով: Այս մասին դեկտեմբերի 18-ին «Նովոստի-Արմէնիա» տեղեկատուական կենտրոնում կազմակերպուած միջազգային հեռուստակամուրջում յայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը, յաւելելով, որ ճգնաժամի արդիւնքում սպասւող միւս ցավալի տեղաշարժը աշխարհում ապրանքների եւ ծառայութիւնների գների անկումն է լինելու, որի պատճառով տուժելու է Հայաստանից արտահանումը: Եվ վերջապէս, ինչպէս նշեց Վ.Արամեանը, Հայաստանի ժողովրդի համար ճգնաժամը վտանգաւոր կլինի այն պատճառով, որ էապէս կնուազեն դրսից ուղարկւող ֆինանասական տրանսֆերտները: Բլեյզերի միջազգային հիմնադրամի տնօրէնի տեղակալ, ուկրաինացի Օլեգ Ուստենկոյի դիտարկմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բացի բացասականից, կբերի նաեւ դրական փոփոխութիւններ: Այդ փոփոխություններից ամենաէականը, ըստ նրա, այն է, որ կհարթվի տնտեսական անհավասարակշռությունը ԱՊՀ անդամ երկրների միջեւ: Իսկ ճգնաժամի բացասական հետեւանքները նշուած երկրներում արձանագրուելու են յատկապէս բանկային համակարգում: Պետութիւնը, Օ.Ուստենկոյի խօսքերով, պէտք է առաջին հերթին պաշտպանի հարկ մուծողներին, հասարակութեան խոցելի խմբերին եւ դեպոզիտարիաներին: Մոլդովայի էկոնոմիկայի փոխնախարար Եուրի Մունտիայի կրծիքով, իրենց երկրում տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցում մեծ դեր է ունենալու կառավարութեան որդեգրած` տնտեսութեան ազատականացման քաղաքականութիւնը: Իսկ Ռուսաստանի գիտություների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի սոցիալական քաղաքականութեան կենտրոնի ղեկավար Եվգենի Գոնտմախերը յայտարարեց, որ իր երկրում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով որոշուել է հնարաւորութիւն տալ հիպոթեքային վարկ վերցրած անձանց, չխլել նրանց վերցրած բնակարանները, մինչեւ նրանք մուծեն դրանց արժէքը: Սակայն ամէն դէպքում, ըստ նրա, անխուսափելի է մեծ թւով գործազուրկների ի յայտ գալը:
  -   Տնտեսութիւն