Տնտեսական ճգնաժամի պատճառով նվազելու են Հայաստան ուղարկվող<br /> դրամական փոխանցումները,- խոստովանում է ՀՀ ֆինանսների փոխնախարարը<br />


Տնտեսական ճգնաժամի պատճառով նվազելու են Հայաստան ուղարկվող
դրամական փոխանցումները,- խոստովանում է ՀՀ ֆինանսների փոխնախարարը

  • 18-12-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասականմ հետեւանքները Հայաստանի սոցիալ-տնտեսական վրա վիճակի վրա ազդելու է առաջին հերթին հումքի թանկացման պատճառով: Այս մասին դեկտեմբերի 18-ին «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական կենտրոնում կազմակերպված միջազգային հեռուստակամուրջում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, հավելելով, որ ճգնաժամի արդյունքում սպասվող մյուս ցավալի տեղաշարժը աշխարհում ապրանքների եւ ծառայությունների գների անկումն է լինելու, որի պատճառով տուժելու է Հայաստանից արտահանումը: Եվ վերջապես, ինչպես նշեց Վ.Արամյանը, Հայաստանի ժողովրդի համար ճգնաժամը վտանգավոր կլինի այն պատճառով, որ էապես կնվազեն դրսից ուղարկվող ֆինանասական տրանսֆերտները: Բլեյզերի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ, ուկրաինացի Օլեգ Ուստենկոյի դիտարկմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բացի բացասականից, կբերի նաեւ դրական փոփոխություններ: Այդ փոփոխություններից ամենաէականը, ըստ նրա, այն է, որ կհարթվի տնտեսական անհավասարակշռությունը ԱՊՀ անդամ երկրների միջեւ: Իսկ ճգնաժամի բացասական հետեւանքները նշված երկրներում արձանագրվելու են հատկապես բանկային համակարգում: Պետությունը, Օ.Ուստենկոյի խոսքերով, պետք է առաջին հերթին պաշտպանի հարկ մուծողներին, հասարակության խոցելի խմբերին եւ դեպոզիտարիաներին: Մոլդովայի էկոնոմիկայի փոխնախարար Յուրի Մունտիայի կրծիքով, իրենց երկրում տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցում մեծ դեր է ունենալու կառավարության որդեգրած` տնտեսության ազատականացման քաղաքականությունը: Իսկ Ռուսաստանի գիտություների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի սոցիալական քաղաքականության կենտրոնի ղեկավար Եվգենի Գոնտմախերը հայտարարեց, որ իր երկրում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով որոշվել է հնարավորություն տալ հիպոթեքային վարկ վերցրած անձանց, չխլել նրանց վերցրած բնակարանները, մինչեւ նրանք մուծեն դրանց արժեքը: Սակայն ամեն դեպքում, ըստ նրա, անխուսափելի է մեծ թվով գործազուրկների ի հայտ գալը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play