«Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիան յետաձգել է Հայաստանին<br /> 6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը<br />


«Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիան յետաձգել է Հայաստանին
6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը

  • 15-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս տեղեկացնում է «Ազատութիւն» ռադիոկայանը, դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիայի տնօրէնների խորհրդի նիստում մտահոգութիւններ են արտայայտուել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչութեամբ: Տնօրէնների խորհուրդն ընդգծել է. - «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտաւորութիւնները, իրական բարեփոխումներ կիրագործի»: «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիայի տնօրէնների խորհուրդը որոշել է, որ Հայաստանում գիւղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելաւման համար «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար յատկացնելու հարցը կրկին քննութեան կառնուի 2009 թուականի մարտին: Միաժամանակ ռադիոկայանը յիշեցնում է, որ դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի ներկայութեամբ տեղի էր ունեցել «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ժամանակ վաւերացուել էր 2009 թուականի առաջին եռամսյակում իրականացուելիք ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային ներկայացւող 10-րդ յատկացման յայտը:
  -   Տնտեսութիւն