«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հետաձգել է Հայաստանին<br /> 6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը<br />


«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հետաձգել է Հայաստանին
6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը

  • 15-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչությամբ: Տնօրենների խորհուրդն ընդգծել է. - «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները, իրական բարեփոխումներ կիրագործի»: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության կառնվի 2009 թվականի մարտին: Միաժամանակ ռադիոկայանը հիշեցնում է, որ դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի ներկայությամբ տեղի էր ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել էր 2009 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 10-րդ հատկացման հայտը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play