2009թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում գործածութեան մէջ կդրուեն<br /> հսկիչ-դրամարկղային մեքենաների միասնական ձեւի ժապաւէններ<br />


2009թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում գործածութեան մէջ կդրուեն
հսկիչ-դրամարկղային մեքենաների միասնական ձեւի ժապաւէններ

  • 11-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում գործածութեան մէջ կդրուեն հսկիչ-դրամարկղային մեքենաների նոր` միասնական, ձեւի ժապաւէններ: Դրանց գինը եւս միասնական կլինի բոլորի համար: Այս մասին դեկտեմբերի 11-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի պետի տեղակալ Արմէն Ալավերդեանը: Ըստ նրա, յաջորդ տարուանից ՀԴՄ-ի կտրոնների ժապաւէններ կմատակարարի «Ալեքսսերվ» կազմակերպութիւնը, որն այդ իրաւունքը շահել է մրցութային կարգով եւ պարտաւորուել մատակարարել 5 պաշտպանիչ շերտ ունեցող ժապաւէններ: Ա.Ալավերդեանի խօսքերով, այս փոփոխութիւնը թոյլ կտայ վերահսկել շուկայում վաճառւող ՀԴՄ ժապավենների ծագումը եւ որակը, ինչը ներկայումս հնարաւոր չէ անել դրանց բազմազանութեան պատճառով: Նշուեց նաեւ, որ «Ալեքսսերվ»-ից ժապավենների ձեռք բերմամբ գնորդը կարող է փաստաթղթերով հիմնաւորել իր ծախսերը եւ այս մասով ազատուել հարկերից:
  -   Տնտեսութիւն