2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում գործածության մեջ կդրվեն<br /> հսկիչ-դրամարկղային մեքենաների միասնական ձեւի ժապավեններ<br />


2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում գործածության մեջ կդրվեն
հսկիչ-դրամարկղային մեքենաների միասնական ձեւի ժապավեններ

  • 11-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում գործածության մեջ կդրվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների նոր` միասնական, ձեւի ժապավեններ: Դրանց գինը եւս միասնական կլինի բոլորի համար: Այս մասին դեկտեմբերի 11-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, հաջորդ տարվանից ՀԴՄ-ի կտրոնների ժապավեններ կմատակարարի «Ալեքսսերվ» կազմակերպությունը, որն այդ իրավունքը շահել է մրցութային կարգով եւ պարտավորվել մատակարարել 5 պաշտպանիչ շերտ ունեցող ժապավեններ: Ա.Ալավերդյանի խոսքերով, այս փոփոխությունը թույլ կտա վերահսկել շուկայում վաճառվող ՀԴՄ ժապավենների ծագումը եւ որակը, ինչը ներկայումս հնարավոր չէ անել դրանց բազմազանության պատճառով: Նշվեց նաեւ, որ «Ալեքսսերվ»-ից ժապավենների ձեռք բերմամբ գնորդը կարող է փաստաթղթերով հիմնավորել իր ծախսերը եւ այս մասով ազատվել հարկերից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play