Հայաստանի վարչապետին ներկայացուեց ԶՀԳ-ի գործունէութեան<br /> վերաբերեալ FIAS-ի վերջնական զեկոյցը<br />


Հայաստանի վարչապետին ներկայացուեց ԶՀԳ-ի գործունէութեան
վերաբերեալ FIAS-ի վերջնական զեկոյցը

  • 08-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբեցի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսին, Օտարերկրեայ ներդրումների խորհրդատուական ծառայութեան (FIAS) ղեկավար Կարին Միլեթին, ՀԲ-ի ու FIAS-ի մասնագէտների: Հանդիպմանը ներկայացուել է ՀԲ-ի առաջարկութեամբ FIAS-ի իրականացրած ուսումնասիրությունների եւ գնահատման վերաբերեալ վերջնական զեկոյցը, որը վերաբերում է Զարգացման հայկական գործակալութեան (ԶՀԳ) գործունէութեանը եւ ինստիտուցիոնալ առումով աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացմանը, զարգացման յետագայ քայլերին: ՀԲ-ն, որը հոլանդական դրամաշնորհի միջոցով ԶՀԳ-ի հետ նոր` 2 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ, տեխնիկական աջակցութեան ծրագիր է սկսում, դրա մեկնարկից առաջ պատուիրելով նման աշխատանք կարեւորել է ԶՀԳ-ի գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացմանն ուղղուած մասնագիտական խորհրդատւութիւնը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել օգտակար աշխատանքի համար` ԶՀԳ-ի յետագայ գործունէութեան բարելաւման տեսանկիւնից կարեւորելով ոսումնասիրության արդիւնքում տրուած գնահատականները եւ խորհրդատւութիւնը:
  -   Տնտեսութիւն