Հայաստանի վարչապետին ներկայացվեց ԶՀԳ-ի գործունեության<br /> վերաբերյալ FIAS-ի վերջնական զեկույցը<br />


Հայաստանի վարչապետին ներկայացվեց ԶՀԳ-ի գործունեության
վերաբերյալ FIAS-ի վերջնական զեկույցը

  • 08-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբեցի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (FIAS) ղեկավար Կարին Միլեթին, ՀԲ-ի ու FIAS-ի մասնագետների: Հանդիպմանը ներկայացվել է ՀԲ-ի առաջարկությամբ FIAS-ի իրականացրած ուսումնասիրությունների եւ գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը, որը վերաբերում է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գործունեությանը եւ ինստիտուցիոնալ առումով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, զարգացման հետագա քայլերին: ՀԲ-ն, որը հոլանդական դրամաշնորհի միջոցով ԶՀԳ-ի հետ նոր` 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, տեխնիկական աջակցության ծրագիր է սկսում, դրա մեկնարկից առաջ պատվիրելով նման աշխատանք կարեւորել է ԶՀԳ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մասնագիտական խորհրդատվությունը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել օգտակար աշխատանքի համար` ԶՀԳ-ի հետագա գործունեության բարելավման տեսանկյունից կարեւորելով ոսումնասիրության արդյունքում տրված գնահատականները եւ խորհրդատվությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play