Կառավարութիւնը դեռեւս չի կարող հաշուարկել Հայաստանի<br /> տնտեսութեան վրայ համաշխարհային ճգնաժամի ազդեցութեան հնարաւոր<br /> ծաւալները<br />


Կառավարութիւնը դեռեւս չի կարող հաշուարկել Հայաստանի
տնտեսութեան վրայ համաշխարհային ճգնաժամի ազդեցութեան հնարաւոր
ծաւալները

  • 03-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած արտահանման ծաւալների կրճատմանը եւ ռուսաստանեան կապիտալի դուրս բերմանը երկրից, համաշխարհային տնտեսական ճգնաժամը դերեւս չի անդրադարձել Հայաստանի վրայ: ՀՀ Ազգային Ժողովի դեկտեմբերի 3-ի նիստում պատասխանելով պատգամաւոր Սամուէլ Սարգսեյանի հարցին այս մասին յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Ըստ նրա, Հայաստանը զերծ մնաց ճգնաժամի առաջին փուլի` ֆինանսական ճգնաժամի, ազդեցութիւնից, քանի որ երկրի ֆինանսական համակարգը դեռեւս ինտեգրուած չէ համաշխարհային համակարգում, եւ, բացի այդ, այն շատ փոքր ծավալ ունի: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, ապա այն դեռ նոր է սկսուել, եւ Հայաստանի վրայ դրա ազդեցութեան ժամանակը եւ ծաւալը այսօր հնարաւոր չէ հաշուարկել: Ֆինանսների նախարարը նշեց, որ ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու համար կառավարութիւնը որոշ քայլեր է ձեռնարկում: Մասնաւորապէս, որոշուել է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժէք գումար յատկացնել փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու նպատակով: Բացի այդ, բանակցութիւններ են վարւում Համաշխարհային բանկի հետ Հայաստանին ցուցաբերուող ֆինանսական աջակցութիւնը կրկրնապատկելու վերաբերեալ: Տ.Դավթեանը նշեց, որ խօսքը գնում է մօտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի մասին:
  -   Տնտեսութիւն