Կառավարությունը դեռեւս չի կարող հաշվարկել Հայաստանի<br /> տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության հնարավոր<br /> ծավալները<br />


Կառավարությունը դեռեւս չի կարող հաշվարկել Հայաստանի
տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության հնարավոր
ծավալները

  • 03-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած արտահանման ծավալների կրճատմանը եւ ռուսաստանյան կապիտալի դուրս բերմանը երկրից, համաշխարհային տնտեսական ճգնաժամը դերեւս չի անդրադարձել Հայաստանի վրա: ՀՀ Ազգային Ժողովի դեկտեմբերի 3-ի նիստում պատասխանելով պատգամավոր Սամվել Սարգսյանի հարցին այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, Հայաստանը զերծ մնաց ճգնաժամի առաջին փուլի` ֆինանսական ճգնաժամի, ազդեցությունից, քանի որ երկրի ֆինանսական համակարգը դեռեւս ինտեգրված չէ համաշխարհային համակարգում, եւ, բացի այդ, այն շատ փոքր ծավալ ունի: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, ապա այն դեռ նոր է սկսվել, եւ Հայաստանի վրա դրա ազդեցության ժամանակը եւ ծավալը այսօր հնարավոր չէ հաշվարկել: Ֆինանսների նախարարը նշեց, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, որոշվել է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար հատկացնել փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու նպատակով: Բացի այդ, բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը կրկրնապատկելու վերաբերյալ: Տ.Դավթյանը նշեց, որ խոսքը գնում է մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play