Հիլարի Քլինթոնը պաշտօնական այց է կատարել Ճապոնիայ


Հիլարի Քլինթոնը պաշտօնական այց է կատարել Ճապոնիայ

  • 17-04-2011 14:11:59   |   |  Հասարակութիւն
Միացեալ Նահանգների պէտքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր պաշտօնական այց է կատարել Ճապոնիայ: Նա մէկ անգամ եւս հաստատել է իր երկրի պատրաստակամութիւնն անել հնարաւորը վերականգնողական աշխատանքներում Ճապոնիային աջակցելու համար: Այսօր յայտնի է դարձել նաեւ, որ բնական աղէտի հետեւանքով տուժած «Ֆուկուսիմա-դայիչի» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման համար կը պահանջուի առնուազն 9 ամիս: Այս մասին յայտարարել է ատոմակայանի օպերատոր հանդիսացող «Տեպկոյ» ընկերութեան նախագահը: Ըստ նրա, աշխատանքների առաջին փուլում վերականգնուելու են սառեցման համակարգերը եւ պահոցները, իսկ երկրորդ փուլում կատարուելու է ռէակտորների աշխատանքի «սառը դադարեցում: Նա տեղեկացրել է նաեւ, որ ռէակտորի շէնքի վերեւը կը ստեղծուի պաշտպանիչ շերտ: Վերջին տուեալներով, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի, դրան հետեւած ցունամիի զոհերի թիւը հասել է 28 հազարի:
  -   Հասարակութիւն