Հիլարի Քլինթոնը պաշտոնական այց է կատարել Ճապոնիա


Հիլարի Քլինթոնը պաշտոնական այց է կատարել Ճապոնիա

  • 17-04-2011 14:11:59   | Ճապոնիա  |  Հասարակություն
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր պաշտոնական այց է կատարել Ճապոնիա: Նա մեկ անգամ եւս հաստատել է իր երկրի պատրաստակամությունն անել հնարավորը վերականգնողական աշխատանքներում Ճապոնիային աջակցելու համար: Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ բնական աղետի հետեւանքով տուժած «Ֆուկուսիմա-Դայիչի» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման համար կպահանջվի առնվազն 9 ամիս: Այս մասին հայտարարել է ատոմակայանի օպերատոր հանդիսացող «Տեպկո» ընկերության նախագահը: Ըստ նրա, աշխատանքների առաջին փուլում վերականգնվելու են սառեցման համակարգերը եւ պահոցները, իսկ երկրորդ փուլում կատարվելու է ռեակտորների աշխատանքի «սառը դադարեցում: Նա տեղեկացրել է նաեւ, որ ռեակտորի շենքի վերեւը կստեղծվի պաշտպանիչ շերտ: Վերջին տվյալներով, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի, դրան հետեւած ցունամիի զոհերի թիվը հասել է 28 հազարի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play