Մարգարեթ Սեկագիան յուսով է, որ իր զեկոյցը կնպաստի<br /> Հայաստանի կառավարութեան եւ իրաւապաշտպանների միջեւ<br /> յարաբերութիւնների բարելաւմանը<br />


Մարգարեթ Սեկագիան յուսով է, որ իր զեկոյցը կնպաստի
Հայաստանի կառավարութեան եւ իրաւապաշտպանների միջեւ
յարաբերութիւնների բարելաւմանը

  • 18-06-2010 20:52:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտելով Հայաստան կատարած իր քառօրեայ այցելութիւնը, Իրաւապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան հրապարակել է հետեւեալ յայտարարութիւնը. «Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Հայաստանի կառավարութեանը 2010թ. յունիսի 14-18-ին ինձ հրաւիրելու եւ փաստահավաք առաքելութիւն անցկացնելու եւ դրա ընթացքում ցուցաբերած համագործակցութեան համար: Ես հանդիպեցի վարչապետի եւ գործադիր իշխանութեան այլ բարձրաստիճան պաշտօնեաների, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների նախագահների, խորհրդարանի անդամների եւ ոստիկանութեան պետի տեղակալի հետ: Ես նաեւ հանդիպումներ ունեցայ Երեւանում ՄԱԿ-ի գործակալութիւնների, նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակութեան լայն եւ բազմազան շերտերի հետ: Շնորհակալ եմ իմ բոլոր զրուցակիցներին իրենց փորձը ինձ հետ կիսելու պատրաստակամութեան համար: Ցանկանում եմ նաեւ իր երախտագիտությունը յայտնել մշտական համակարգողին եւ երկրում ՄԱԿ-ի ամբողջ թիմին իրենց ցուցաբերած օժանդակության համար: Ողջունելով Հայաստանի յանձնառութիւնը մարդու իրաւունքների նկատմամբ յարգանք ապահովելու գործում, ինչի մասին վկայում է մարդու իրաւունքների վերաբերեալ մի շարք միջազգային փաստաթղթերի վաւերացումը, միեւնոյն ժամանակ փաստում եմ, որ առկայ են նաեւ Հայաստանի կառավարութեան եւ իրավապահ մարմինների առջեւ ծառացած մարտահրավերներ: Թեպետ ժամանակ կպահանջուի ինձ հասու դարձած տեղեկատուութեան մեծ ծաւալը ուսումնասիրելու եւ վերլուծելու եւ ՀՀ կառավարութեան, իրավապապաշտպանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ ստացուած տեղեկատուութեան վերաբերեալ յետագայ խորհրդափոխանակության համար, կցանկանայի ներկայացնել մի շարք նախնական դիտողութիւններ եւ առաջարկներ: Կցանկանայի կրկնել ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած իմ խնդրանքը` բարգաւաճող, բազմակարծիք եւ ժողովրդավարական հասարակութիւն ունենալու համար իրաւապաշտպանների դերակատարումը եւ կարեւորութիւնը հրապարակավ ընդունելու վերաբերեալ: Գոհունակութիւն յայտնելով կառավարութեանը` Մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտը ստեղծելու եւ Մարդու իրաւունքների պաշտպանին` ցայսօր կատարուված աշխատանքի կապակցութեամբ, կոչ եմ անում կառավարութեանը, քաղաքացիական հասարակութեանը եւ ՄԻՊ գրասենեակին ճանաչել մարդու իրաւունքների պաշտպանի հայ հասարակութեան մէջ կարեւոր դերակատարումը: Որպէս օրինակ, նման դերակատարման հեռանկարային կարեւորութեան մասին է վկայում ՀԿ-ների մասին օրէնքում փոփոխութիւնների եւ լրացումների դէմ քաղհասարակության ջանքերին ցուցաբերած աջակցութիւնը: Այս կապակցութեամբ յորդորում եմ կառավարութեանը եւս մէկ անգամ անդրադառնալ ՀԿ-ների մասին օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտութեանը: Միեւնոյն ժամանակ կցանկանայի շեշտել Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին հասու ֆինանսական եւ նիւթական միջոցների աւելացման կարեւորութիւնը` լիազօրութիւններն առաւել արդիւնաւէտ կերպով իրականացնելու համար: Անհրաժեշտ է նաեւ վերջինիս գրասենեակում հնարաւորին չափ արագ սահմանել իրաւապաշտպանների գործերով յատուկ հարթակ եւ պաշտօն: Մտահոգութիվւն են առաջացնում Հայաստանում խաղաղ հաւաքների ազատութեան լուրջ սահմանափակումները: Թեպետ իշխանութիւնների կողմից սահմանուած կարգաւորումն օրինական է, ստացել եմ տեղեկութիւններ իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին: Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց եւ հրապարակային ցույցեր անցկացնելու իրաւունքը պէտք է հասու լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների: Նշում եմ նաեւ հաղորդումներն այն սահմանափակումների մասին, որոնք հանդիպում են ոչ բացօդյա ժողովների` հանդիպումների եւ կոնֆերանսների, համար տարածք պատվիրելիս եւ որոնց հարցում իրաւապաշտպանները բախւում են դժուարութիւնների: Ինձ մտահոգում են նաեւ հաւաքների ազատութեան անդրադարձերը Հայաստանում ընտրութիւնների համատեքստում: Ինչպէս արդէն նշել եմ իրաւապաշտպանների անվտանգութեանն ու պաշտպանութեանը նուիրուած իմ վերջին թեմատիկ զեկոյցում, որը ներկայացուել էր Մարդու իրաւունքների խորհրդին 2010թ.-ի մարտին, ընտրութիւնների նախօրէին, ընթացքում եւ դրանցից յետոյ յաճախ լարուածութիւն է առաջանում, որը կարող է հանգեցնել մարդու իրաւունքների լուրջ եւ մտահոգրչ խախտումների` լրջօրէն անդրադառնալով քաղաքացիական հասարակութեան անվտանգութեանը: Այս կապակցութեամբ, ուզում եմ յիշեցնել, որ ըստ քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների միջազգային դաշնագրի դրոյթների, իւրաքանչիւր ոք իրաւունք ունի, առանց խտրականութեան, արդիւնաւէտ մասնակցել պետական գործերին, ինչը ներառնում է քննադատություն արտայայտելու եւ առաջարկներ ներկայացնելու իրաւունքը յանուն պետական մարմինների, գործակալութիւնների եւ այլ հաստատութիւնների գործունէութեան բարելաւման: Այսօրինակ մասնակցութեանը օժանդակում է արտայայտման, ժողովների եւ միութիւնների ազատութեան իրականացումը: Դատելով իմ ստացած տեղեկություններից, իրաւապաշտպանները եւ մասնաւորապէս լրագրողները, արտայայտման ազատութեան իրենց իրաւունքն իրականացնելիս բախւում են ֆիզիկական ռիսկերի ենթարկվելու հնարաւորութեանը: Որպէս հետեւանք, Հայաստանում, ըստ ամենայնի, տարածւում է ինքնագրաքննությունը: Ցանկանում եմ իմ ձայնը միացնել նրանց, ովքեր արդէն լուրջ մտահոգութիւններ են արտայայտել «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքի փոփոխութիւնների եւ լրացումների կապակցութեամբ: Նախագահի կողմից ստորագրուելու դէպքում այս լրացումներն ու փոփոխութիւնները է'լ աւելի կսահմանափակեն եւ լրջօրէն կը խոչընդոտեն հայ հասակարությանը հասանելի ձայների եւ կարծիքների բազմազանութեանը: Վերը նշուած իրաւունքների իրականացման առումով անհանգստացած եմ իրաւապաշտպանների, մասնաւորապէս լրագրողների նկատմամբ բռնութեան, յարձակումների, սպառնալիքների, հետապնդումների փաստագրված դէպքերի կապակցութեամբ: Այս դէպքերն ի ցոյց են դնում Հայաստանում անպատժելիութեան մթնոլորտի ակնյայտ առկայութիւնը, որը խոչընդոտում է իրաւապաշտպանների աշխատանքը: Այսօրինակ անպատժելիութիւնը, ըստ ամենայնի, սերտօրէն առնչւում է ոստիկանութեան համակարգում արմատաւորուած խնդիրներին եւ դատական համակարգի անկախութեան պակասին: Այս կապակցութեամբ ցանկանում են ընդգծել, որ անհրաժեշտ է իրականացնել մարդու իրաւունքների խախտման բոլոր դէպքերի, մասնաւորապէս` լրագրողների հանդէպ յարձակումների, արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննութիւն` նպատակ ունենալով ստեղծել ապահով եւ նպաստող միջավայր, որում իրաւապաշտպանները կծավալեն իրենց գործունէութիւնը: Այդօրինակ խախտումների մի օրինակ է այն, որ 2008թ.-ի նախագահական ընտրութիւններին յաջորդած ողբերգական դէպքերն ու սպանութիւնները չեն քննվել: Հետաքննութիւնը պէտք է նախաձեռնվի նպատակ ունենալով իմաստաւորուած եւ արդիւնաւէտ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրաւական չափանիշների, ներառեալ` Իրաւապաշտպանների վեաբերեալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Ողջունելով արդէն իսկ նախաձեռնված ջանքերը, ցանկանում եմ շեշտել, որ անհրաժեշտ է որոշումներ ընդունելու գործընթացում լիարժէք խորհրդակցել եւ ներառնել քաղաքացիական հասարակութեան եւ իրաւապաշտպանների տեսակետները, ներառեալ օրէնսդիր, համազգային քաղաքականությունների մշակման, Խոշտանգումների դէմ կոնվենցիայի կամընտիր արձանագրութեան ներքոյ գործող կանխարգելիչ ազգային մեխանիզմի եւ տարածաշրջանային ու միջազգային մարդու իրաւունքների մեխանիզմներին զեկուցելու գործում: Յորդորում եմ թէ' իշխանութիւններին, եւ թէ' քաղաքացիական հասարակութեանը ծավալել կառուցողական երկխօսութիւն` երկրի ժողովրդավարական զարգացման համար առանցքային կարեւորութիւն ունեցող հարցերի շուրջ: Մասնաւորապէս, կարեւոր եմ համարում, որ իրաւապաշտպանների իւրայատուկ կարիքները, ներառեալ` կանանց եւ սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինները, արտացոլվեն Մարդու իրաւունքների ազգային գործողութիւնների ծրագրում: Աւելին, ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի մասնակցութիւնը Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացում լաւ առիթ է ընձեռում քաղաքացիական հասարակութեան ներառման համար Հայաստանի գնահատման շրջանակներում երկրի կողմից ստանձնած պարտաւորութիւնների իրականացմանը հետեւելու շարունակական եւ կայուն գործընթացում: Յուսով եմ, որ իմ այցելութիւնը եւ պատրաստվելիք զեկոյցը կնպաստեն կառավարութեան եւ իրաւապաշտպանների միջեւ երկխօսութեան եւ յարաբերութիւնների բարելաւմանը: Վստահութիւն կառուցելն ու երկխօսութիւն խթանելը բազմակողմ գործընթաց է, որը բոլոր կողմերից պահանջում է համագործակցութեան կամք եւ փոխադարձ յարգանք: Նախնական առաջարկներ. Ելնելով մինչ այժմ ձեւաւորուած իմ կարծիքից, ցանկանում եմ կատարել հետեւեալ առաջարկները: Անհրաժեշտ է. Հրապարակայնօրէն ընդունել իրաւապաշտպանների դերը եւ կարեւորութիւնը բարգաւաճ, բազմակարծությամբ ժողովրդավարական հասարակութեան մէջ: Կառուցել վստահութիւն եւ քաջալերել երկխօսութիւն, հենուելով բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցութեան եւ փոխադարձ յարգանքի յանուն քաղաքացիական հասարակութեան եւ ԶԼՄ-ների հզօրացման, որպէսզի վերջիններս ժողովրդավարական գործընթացում իմաստալից դեր խաղան: Երաշխավորել ոչ խտրական հիմքերով արդիւնաւէտ մասնակցութիւն պետական գործերին, որը ներառում է քննադատություն արտայայտելու եւ առաջարկներ ներկայացնելու իրաւունքը յանուն պետական մարմինների, գործակալութիւնների եւ այլ հաստատութիւնների գործունէութեան բարելաւման: Որոշումներ ընդունելու գործընթացում լիարժէք խորհրդակցել եւ հաշուի առնել քաղաքացիական հասարակութեան եւ իրաւապաշտպանների տեսակետները, ներառեալ օրէնսդիր, համազգային քաղաքականությունների մշակման եւ մարդու իրաւունքների տարածաշրջանային ու միջազգային մեխանիզմներին զեկուցելու գործում: Ներառել քաղաքացիական հասարակութիւնը Համընդհանուր Պարբերական Վերանայման գործընթացում Հայաստանի գնահատման շրջանակներում կատարուված առաջարկների իրականացմանը հետեւելու շարունակական եւ կայուն գործընթացում: Մարդու իրաւունքների ազգային ծրագրում անդրադառնալ իրաւապաշտպանների յատուկ կարիքներին, ներառեալ` կանանց եւ սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինը: Երաշխավորել, որ գոյութիւն ունեցող օրէնքները եւ կանոնակարգերը լիակատար, ժամանակին եւ արդիւնաւէտ իրավակիրարկվում են ըստ Հայաստանի միջազգային պարտաւորութիւնների: Սոյն պարտաւորութիւնը վերաբերում է նաեւ ՏԻՄ-երին: Երաշխավորել, որ խաղաղ, բաց եւ հրապարակային ցույցերի իրաւունքը ազատօրէն օգտագործվի բոլոր անհատների կողմից` առանց անհարկի սահմանափակումների: Անցկացնել արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննութիւն մարդու իրաւունքների խախտման բոլոր դէպքերի, մասնաւորապէս` լրագրողների վրայ յարձակումների, նպատակ ունենալով ստեղծել ապահով եւ նպաստող միջավայր, որում իրաւապաշտպանները կծավալեն իրենց գործունէութիւնը: Երաշխավորել, որ հետաքննութիւնը իրականացւում է նպատակ ունենալով իմաստաւորուած եւ արդիւնաւէտ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրաւական չափանիշների, ներառեալ` Իրաւապաշտպանների վեաբերեալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Ոստիկանութիւնում իրականացնել համապարփակ բարեփոխումների ծրագիր, անմիջապէս քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի լիակատար անկախութիւնն ապահովելու ուղղութեամբ եւ բարեփոխել արդարադատութեան իրականացումը: Սա պէտք է իրականացուի ընդարձակ հակակոռուպցիոն ռազմավարութեան իրականացմանը զուգընթաց, որպէսզի ապահովուի պետական կառոյցների ընդհաշվետվությունը: Ճանաչել Հայաստանի հասարակությունում Մարդու իրաւունքների պաշտպանի, որպէս կարեւոր դերակատարի, նշանակութիւնը: Հզորացնել Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի ֆինանսական եւ նիւթական ապահովութիւնը, վերջինիս կողմից իր մանդատն աւելի արդիւնաւէտ իրականացնելու նպատակով: Հնարավորինս արագ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակում հաստատել իրաւապաշտպանների համար նախատեսուած յատուկ հարթակ (պատասխանատու): Վերանայել հասարակական կազմակերպութիւնների օրէնքում նախատեսւող փոփոխութիւնների եւ լրացումների նպատակահարմարությունը: Հեռուստատեսութեան եւ ռադիոյի օրէնքում առաջարկուած փոփոխություններում եւ լրացումներում լիարժէք կերպով արտացոլել քաղհասարակության եւ միջազգային փորձագէտների կարծիքները: Ծավալել քաղաքացիական իրազեկության եւ մարդու իրաւունքների կրթական ծրագրեր, նպատակ ունենալով խթանել հանդուրժողականությունը եւ յարգանքը մարդու իրաւունքների հանդէպ, ինչպէս նաեւ` երաշխավորել անձի արժանապատվությունը եւ յարգանքը նրա հանդէպ: Հայերէն թարգմանել եւ լայնօրէն տարածել Իրաւապաշտպանների վեաբերեալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Առաջարկում եմ նաեւ, որ միջազգային հանրութիւնը աւելի արդիւնաւէտ համագործակցի եւ համակարգի քաղաքացիական հասարակութեանը օժանդակելու իր ջանքերը, որոնք ուղղուած են ամուր ցանցերի եւ կոալիցիաների զորացմանը, ունակութիւնների զարգացմանը, եւ խթանի միասնութիւնը փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող նիւթերի շուրջ»: Իրաւապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան իր զեկոյցը կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովի 16-րդ նիստում` 2011թ.-ի մարտին, եւ լրացուցիչ առաջարկներ կներկայացնի կառավարութեան եւ այլ շահագրգիռ կողմերի ուշադրութեանը:
  -   Մարդու իրաւունքներ