«Ոսկէ ծիրան» 7-րդ երեւանեան միջազգային կինոփառատոնն այս տարի<br /> կանցկացուի յուլիսի 11-18-ին<br />


«Ոսկէ ծիրան» 7-րդ երեւանեան միջազգային կինոփառատոնն այս տարի
կանցկացուի յուլիսի 11-18-ին

  • 20-05-2010 19:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ոսկէ ծիրան» 7-րդ երեւանեան միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացուի յուլիսի 11-18-ին: Ինչպէս մայիսի 20-ի ասուլիսում յայտնեց «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի ծրագրերի տնօրէն Միքայէլ Ստամբոլցեանը, փառատոնը ստացել է մօտ 500 յայտ աշխարհի 75 երկրներից, այդ թւում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից եւ այլն: Նրա խօսքերով, ներկայացուած ֆիլմերից կընտրուեն ամենաշատը 100-120-ը: Նա նշեց, որ այս տարի փառատոնը հարուստ է երեւանեան պրեմիերաներով. ներկայացուելու են Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխաւոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի «Մեղրը», հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիւանդասենեակ համար 6»-ը, լեհ յայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` «Փոխայց»-ը, թուրքական ծագումով գերմանացի անուանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց»-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչուված»-ը եւ այլ ժապաւէններ: Նշուեց նաեւ, որ այս տարի փառատոնի ընթացքում յարգանքի տուրք է մատուցուելու հայ կինոյի մի քանի նուիրեալների` կինոռեժիսոր Հենրիկ Մալեանի 85, դերասաններ Մհեր Մկրտչեանի եւ Խորէն Աբրահամեանի 80-ամեայ հոբլեյանները, օպերատոր Ալբերտ եւավուրյանի 75-ամեակը, ինչպէս նաեւ կեանքի 75-րդ տարում դեռ ակտիւ նկարահանուող դերասան Արմէն Ջիգարխանյանի յոբելեանը տոնելով: Յոբելեանի առթիւ լոյս է տեսնելու նաեւ Ալբերտ եւավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաեւ նրա յուշերը: Կլինեն նաեւ երկու սփիւռքահայ ռեժիսորների հոբելեաններին նուիրուած յատուկ ծրագրեր` «Անրի Վեռնոյ - 90» եւ «Ատոմ Էգոյան - 50»: Փառատոնի պատուաւոր նախագահ, կանդահայ անուանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշուի իր իսկ մասնակցութեամբ: Նշուեց նաեւ, որ փառատոնը բացելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ֆիլմում նկարահանուած դերասաններից ոմանք ներկայ են լինելու փառատօնին: Կինոփառատօնի գեղարուեստական հարցերով տնօրէն Սուսաննա Յարութիւնեանի խօսքերով, ոչ միայն աշխարհի լաւագոյն ֆիլմերն են բերւում Հայաստան, այլեւ կինոյի ասպարէզում հաստատւում ու վերահաստատւում է հայկական կինոն: ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը նշեց, որ իւրաքանչիւր տարի բոլորն սպասում հայկական այս կինոփառատօնին` ինչպէս Հայաստանում, այնպէս էլ դրսում: «Փառատոնը վաղուց դուրս է եկել Հայաստանի աշխարհագրական սահմաններից, մեծ հնչեղութիւն ունի արտերկրում: Մշակոյթային կեանքի համար չափանզանց կարեւոր իրադարձութիւն է»,- ասաց նա:
  -   Մշակոյթ