Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել ՀՕՄ-ի 100-ամեայ<br /> ծառայութիւնը<br />


Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել ՀՕՄ-ի 100-ամեայ
ծառայութիւնը

  • 13-04-2010 20:20:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 8-ին, ԵՈՒՆԵՍԿՕ-ի պալատում, Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հովանաւորութեամբ, ՀՕՄ-ի 100-ամեակի եւ ԼՕԽ-ի 80-ամեակի տոնակատարությունների շրջանակներում, տեղի է ունեցել մեծ հանդիսութիւն: Ինչպէս հաղորդում են Անթիլիասի մայրավանքից, միջոցառմանը ներկայ են եղել Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, հայ կաթոլիկ համայնքի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Վարդան Աշգարյանը, Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիների միութեան ատենապետ Սողոմոն Քիլաղպյանը, Լիբանանի հայ եւ օտար կուսակցութիւնների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամաւորներ, պետական եւ պատկան մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ եւ հիւրեր: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ՀՕՄ-ի եւ ԼՕԽ-ի գործունէութիւնը ներկայացնող տեսաերիզ: Միջոցառման վերջում շնորհաւորելով ՀՕՄ-ի ազգանուէր գործունէութիւնը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը Արամ Ա կաթողիկոսի անունից ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեանը յանձնել է Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
  -   Հասարակութիւն